Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Ակումբը և ֆուտբոլիստը արդեն հասել են համաձայնության, և նոր պայմանագիրը նախատեսվում է ստորագրել այս շաբաթ՝ ամենայն հավանականությամբ չորեքշաբթի օրը։
Ըստ աղբյուրի՝ պայմանագրի ժամկետը կերկարացվի մինչև 2029 թվականը, իսկ հրաժարագինը կսահմանվի 500 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ դե Յոնգը «Այաքսից» «Բարսելոնա» էր տեղափոխվել 2019 թվականին՝ 85 միլիոն եվրո դիմաց։ Կիսապաշտպանը կատալոնական ակումբի կազմում մինչ այժմ անցկացրել է 267 հանդիպում, խփել է 19 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։