Հայաստանի մինչև 21 տարեկանների (Մ-21) հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի 5-րդ խմբի 4-րդ տուրում հյուրընկալվելիս առավելությամբ զիջեց Իտալիայի հասակակիցներին՝ 1:5 հաշվով։
«Սկուադրա աձուրայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալական ֆուտբոլի երիտասարդ աստղ Ֆրանչեսկո Կարգելան, իսկ մեկական գոլի հեղինակ դարձան Մատեո Դագասոն, Սեյդու Ֆինին և Ջեֆ Էծտորը։ Մեր հավաքականի միակ գոլը խփեց «Ուրարտուի» հարձակվող Էդիկ Վարդանյանը։
«Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը 26-րդ րոպեին հետ մղեց «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Շեր Նդուրիի 11-մետրանոց հարվածը, երբ հաշիվը դեռ բացված չէր։ Սա նրա երկրորդ հաջող 11-մետրանոց կանգնեցումն է այս որակավորման փուլում․ նախկինում նա կանգնեցրել էր «Բարսելոնայի» հարձակվող Ռունի Բարջիի հարվածը Շվեդիայի դեմ խաղում։