«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ և Ֆրանսիայի հավաքականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Զինեդին Զիդանը Արիգո Սակիի գլխավորած «Միլանը» անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն թիմը։
««Միլանը»՝ Վան Բաստենի, Ռայկարդի, Գուլիտի, Բարեզիի և Մալդինիի հետ։ Այդ թիմը շատ խաղեր է հաղթել։ Սակիի թիմը իսկապես տպավորիչ էր», – Զիդանի խոսքերն է մեջբերում Sempre Milan-ը։
Արիգո Սակկին «Միլանը» գլխավորել է 1987-ից 1991 թվականներին և կրկին 1996-ից 1997 թվականներին։ «Միլանի» հետ նա նվաճել է Իտալիայի առաջնությունը, Իտալիայի Սուպերգավաթը, երկու անգամ Եվրոպայի չեմպիոնների գավաթը, Եվրոպայի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։