«Թոթենհեմը» այն ակումբների շարքում է, որոնք հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուով։
Լոնդոնյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 20-ամյա ֆուտբոլիստի հետ, բայց կա մի խնդիր։ «Կարմիր սատանաները» հույս ունեն Մայնուին պահել իրենց կազմում։
Transfer News Live-ը հաղորդում է, որ մանկունիանցիները կարգելափակեն Մայնուի վերաբերյալ բոլոր առաջարկները։ Նախկինում մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մայնուն ցանկանում է միանալ այնպիսի թիմի, որտեղ նա հնարավորություն կունենա պարբերաբար խաղալու։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Մայնային գնահատում է 50 միլիոն եվրո։