«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է իր և արգենտինացի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հարաբերությունների մասին։
«Մենք երկար ժամանակ շատ լավ հարաբերություններ ունեինք։ Երբ մենք չերկարաձգեցինք նրա պայմանագիրը, ամեն ինչ մի փոքր վատացավ։ Հետագայում մենք մոտավորապես վերականգնեցինք այն։ Հուսով ենք նրան մեծ տոնակատարություն պարգևել, որին նա արժանի է», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին 2021 թվականին լքեց «Բարսելոնան» և պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։ Նա կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 778 հանդիպում՝ խփելով 672 գոլ և կատարելով 303 գոլային փոխանցում։ 2023 թվականին արգենտինացին տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։