«Ռեալ Մադրիդի» և «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարող է գլխավորել «Նոթինգհեմ Ֆորեստը», ըստ Football Insider-ի։
Աղբյուրի համաձայն՝ «Նոթինգհեմ Ֆորեստը» կարող է 65-ամյա մասնագետին հրավիրել որպես գլխավոր մարզիչ, եթե մոտ ապագայում որոշում կայացվի ազատվել Անժե Պոստեկողլուից։ Ավստրալացին «Նոթինգհեմ Ֆորեստը» գլխավորել է սեպտեմբերի սկզբին՝ փոխարինելով Նունու Էշպիրիտու Սանտուին։
«Նոթինգհեմ Ֆորեստը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը՝ վաստակած ընդամենը հինգ միավորով։