Նոր տեղեկություն Ջամալ Մուսիալայի առողջական վիճակի վերաբերյալ

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան մոտ է լիարժեք ապաքինմանը։

Գերմանական AZ պարբերականի տեղեկություններով՝ 22-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ մինչև տարեվերջ։

Մուսիալան արդեն երեք ամիս է, ինչ վերականգնվում էր վնասվածքից, որը ստացել էր աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում՝ ՊՍԺ-ի դեմ խաղում, Ջանլուիջի Դոնարումայի հետ բախման հետևանքով։

«Չեմ ցանկանում հստակ ժամկետ նշել։ Իմ նպատակը մրցակցային խաղերի մասնակցությունն է 2025 թվականին», — ասել է Մուսիալան։

Նշենք, որ ավելի վաղ Մուսիալան հայտարարել էր, թե Դոնարումային չի մեղադրում իր վնասվածքի համար։