«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է փոխել ակումբային գրանցումը։ «Գալաթասարայը» հետաքրքրված է 33-ամյա աստղով։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Nefes-ին, թուրքական ակումբը կփորձի գրավել ֆուտբոլիստին, եթե նա պատրաստակամություն հայտնի մոտ ապագայում լքել «Լիվերպուլը»։ Բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հունվարին։
Transfermarkt-ը Սալահի արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո, իսկ նրա ներկայիս պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Առնե Սլոտի թիմի կազմում 10 խաղում խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։