Կիլիան Մբապպեն ցանկանում է «Ռեալում» տեսնել իր հայրենակցին

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն օգնում է իր ակումբին ոչ միայն խաղադաշտում, այլև տրանսֆերային շուկայում։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Մբապպեն փորձում է համոզել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Իբրահիմա Կոնատեին միանալ մադրիդյան ակումբին:

Մբապպեն կարծում է, որ Կոնատեն կցանկանար միանալ «Ռեալ Մադրիդին» և սպասում է մադրիդյան գրանդի առաջարկին: Հաջորդ ամռանը «Ռեալ Մադրիդը» կկարողանա անվճար պայմանագիր կնքել Կոնատեի հետ:

26-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը: Հետաքրքիր է, որ Կիլիան Մբապեն ինքը «Ռեալ Մադրիդին» միացել է որպես ազատ գործակալ: