Կիլիան Մբապպեն պատմել է իր կարիերայի շրջադարձային պահի մասին

«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն պատմել է իր կարիերայի վճռորոշ պահի մասին։

«Դա «Մոնակո» տեղափոխվելն էր։ Ես 14 կամ 15 տարեկան էի, սովորում էի նրանց ակադեմիայում, և բոլորը խոսում էին իմ մասին։ Դա ինչ-որ յուրահատուկ բան էր։ Գիտեի, որ տարբեր եմ, բայց այդ պահին դժվար էր ասել՝ լավ է, թե վատ։ Այդ տարիքում դու դեռ երեխա ես։

«Մոնակոյում» ես գիտեի, որ կարող եմ դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստ։ Այնտեղ մնալն ինձ համար լավագույն տարբերակն էր։ Համեմատությունները Անրիի նման ֆուտբոլիստների հետ օգտակար էին, բայց ես քրտնաջան աշխատում էի։ Ես գիտեի, որ պետք է հասնեմ իմ ներուժին», – ասել է Մբապպեն Movistar-ին տված հարցազրույցում։