«Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզը մի շարք ակումբների տեսադաշտում է։ Նրանով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի գրանդները, «Բարսելոնան»։
Այս ֆոնին «Յուվենտուսը» որոշել է պահպանել Յիլդիզին՝ կնքելով պայմանագիր, որը կբավարարի խաղացողին։ Ըստ Transfer News Live-ի, «Ծեր սինյորան» պատրաստ է Յիլդիզին առաջարկել մրցաշրջանի համար 6 միլիոն եվրո աշխատավարձ։
Ըստ լուրերի, Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները հետևել են Քենան Յիլդիզին՝ «Յուվենտուսի» խաղերում։ Ի դեպ, Transfermarkt-ը Յիլդիզին գնահատում է 75 միլիոն եվրո։