Հայտնի է, թե որքան ժամանակ վնասվածքի պատճառով բաց կթողնի Դանի Օլմոն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու-երեք շաբաթ, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ֆուտբոլիստը սրունքի ցավեր է ունեցել Իսպանիայի ազգային հավաքականի կազմում խաղալու ընթացքում և վերադարձել է կատալոնական ակումբ։

Այսօր «Բլաուգրանան» հայտարարել է, որ 27-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի վնասվածք՝ առանց շարակցական հյուսվածքի վնասվածքի։

Ըստ աղբյուրի՝ Օլմոն բաց կթողնի Լա Լիգայի 10-րդ տուրի խաղը «Ռեալ Մադրիդի» դեմ, որը կկայանա հոկտեմբերի 26-ին։