Եղիշե Մելիքյան. «Գիտեմ, որ այլ խաղ է սպասվում»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի Իռլանդիայի դեմ խաղից առաջ խոսել է սպասվող հանդիպման մասին։

«Երբ տանը հաղթեցինք Իռլանդիային ես ասացի, որ դրսում այլ ֆուտբոլ է սպասվում, քանի որ ունենք ուժեղ մրցակից, որը պարտվել է և սա իր վերջին շանսն է գուցե պայքարը շարունակելու։ Պետք է տակտիկապես, հոգեպես և տեխնիկապես պատրաստ լինենք», – ասել է Եղիշե Մելիքյանը։

Նշենք, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, Դուբլինում, և կմեկնարկի 22:45-ին։

Հիշեցնենք, որ Երևանում մեր ընտրանին առավելության է հասել 2-1 հաշվով։