«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան անդրադարձել է թիմի հաղթանակին Կոնֆերենցիայի լիգայի վերջին խաղարկությունում:
«Ազնվականները» հաղթեցին Եվրոպայի երրորդ բարձրագույն լիգայում՝ եզրափակչում 4-1 հաշվով հաղթելով իսպանական «Բետիսին»: Խաղը տեղի ունեցավ մայիսի 28-ին Լեհաստանում:
«Կոնֆերենցիայի լիգան միակ մրցաշարն էր, որում մենք կարողացանք հաղթել այդ մրցաշրջանում: Ես համոզեցի իմ խաղացողներին, որ ոչինչ ավելի կարևոր չի կարող լինել: Կարճ ժամանակ անց մենք նաև հաղթեցինք ակումբային աշխարհի առաջնությունում», – իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում Gazeta.ru-ն: