Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերով, հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդը դիտարկում է արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը, սակայն գործարքը կարող է կայանալ միայն խոշոր գումարի դիմաց։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է քննարկել Ֆերնանդեսի վաճառքը միայն այն դեպքում, եթե ստանա մոտ 140 միլիոն եվրոյի առաջարկ։ «Չելսին» չի պատրաստվում իջեցնել գինը, քանի որ 2023 թվականին ֆուտբոլիստի համար արդեն վճարել է 121 միլիոն եվրո։
Ըստ հրապարակման՝ հնարավոր վաճառքը կարող է օգնել «Չելսիին» խուսափել ֆինանսական արդար խաղի սահմանափակումներից։ Ֆերնանդեսը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 խաղ՝ խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։