«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկը կարող է այս ձմռանը վարձակալությամբ տեղափոխվել մեկ այլ թիմի։ Sport.es-ի փոխանցմամբ՝ խաղացողով հետաքրքրված ակումբներից մեկը ՊՍԺ-ն է, որը ցանկանում էր նրան ձեռք բերել դեռևս մինչև նրա «Լոս Բլանկոս» տեղափոխվելը։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբը չի ցանկանում թույլ տալ 19-ամյա հարձակվողին տեղափոխվել ֆրանսիական գրանդ։
Նշվում է, որ Էնդրիկի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Ռեալ-Սոսյեդադը» և «Վեսթ Հեմը»։
Բրազիլացին այս մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։