Էնցո Մարեսկան՝ «Լիվերպուլի» դեմ խաղում իր հեռացման մասին. «Դա բնազդային էր»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է իր հեռացումը Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ 2-1 հաշվով պարտության ժամանակ։ Խաղի ավարտից երկու րոպե առաջ մասնագետը հաղթական գոլը տոնելիս լքել է տեխնիկական գոտին և ստացել երկրորդ դեղին քարտը։

«Սա իմ երկրորդ մրցաշրջանն է «Չելսիում», բայց մենք երբեք տանը չենք հաղթել վերջին րոպեին։ Ինչո՞ւ ինձ հեռացրին խաղադաշտից։ Դա բնազդային էր… Բայց գուցե արժեր դրան», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում Festival Dello Sport-ը։

«Չելսին» 7 խաղից հետո ունի 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։