«Ատլետիկոյի», «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Կոստան խոսել է իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղադաշտում իր սադրիչ վարքագծի մասին։
«Ես բոլորին վիրավորում էի։ Երբ փոքր էի, ես հարգանք չունեի մրցակիցների նկատմամբ։ Մտածում էի, որ պետք է սպանեմ նրանց։ Ակադեմիաներում մեծացող տղաներին սովորեցնում են ինքնատիրապետում և հարգանք ուրիշների նկատմամբ, բայց ոչ ոք ինձ դա չի սովորեցրել։
Ես դպրոց չէի գնացել, որ դա սովորեցնեին ինձ։ Ես սովոր էի տեսնել ֆուտբոլիստներին, որոնք արմունկներով հարվածում են միմյանց, և կարծում էի, որ դա նորմալ է։ Եթե երեխա ես և մեկի ոտքը ոտք ես դնում, քեզ կմեղադրեն։ Նախկինում ամեն ինչ այլ էր: Ես բոլորովին այլ մտածելակերպ ունեի, քան հիմա, և որոշ բաներ լավ չէի ընդունում։ Բայց այլևս ոչ։
Ես պայքարում էի կարևոր լինելու համար։
Հետ նայելով՝ ես ոչինչ չէի փոխի։ Ես ամեն ինչից սովորել եմ։ Ահա թե ինչու եմ այսօր այնտեղ, որտեղ եմ», – Կոստայի խոսքերը մեջբերում է Football Talk-ը։
36-ամյա Դիեգո Կոստան «Ատլետիկո Մադրիդի» հետ երկու անգամ հաղթել է Եվրոպա Լիգան և Իսպանիայի առաջնությունը, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթը։ «Չելսիի» հետ նա երկու անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան և մեկ անգամ՝ Լիգայի գավաթը։