Բրունո Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել մեկ այլ եվրոպական ակումբ

Teamtalk-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել մեկ այլ եվրոպական ակումբ։

«Բավարիան» հետաքրքրված է 31-ամյա աստղային կիսապաշտպանի ծառայություններով։ Գերմանական գրանդը պատրաստվում է առաջարկ անել «Կարմիր սատանաներին»։ Մինչդեռ, անգլիական ակումբը պորտուգալացուն գնահատում է 46 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։ 2025/2026 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է ութ խաղի՝ խփելով երկու գոլ։