TBR Football-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալը» քննարկում է Ալեքսանդր Զինչենկոյին վաճառելու հնարավորությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, չնայած նրան, որ ուկրաինացին ներկայումս մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու «Նոթինգհեմ Ֆորեստում»։
«Ինչքան մենք գիտենք, Զինչենկոյի մշտական տրանսֆերը դեռևս քննարկվում է։ Եվ դրա իրականացման հավանականությունը բավականին մեծ է», – TBR Football-ին ասել է Բեյլին։
Ուկրաինացի պաշտպանի պայմանագիրը «Արսենալի» հետ նույնպես լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և ակումբը չի պլանավորում երկարաձգել նրա պայմանագիրը։