Ֆրանսիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը խոսել է խաղային կարիերան ավարտելուց հետո իր գործունեության մասին (մինչև «Ռեալ Մադրիդում» աշխատելը) և նաև պատասխանել է, թե արդյոք պլանավորում է վերադառնալ մարզչական աշխատանքի։
53-ամյա ֆրանսիացին լքել է «Ռեալ Մադրիդը» 2021 թվականին և այդ ժամանակվանից ի վեր չի աշխատել ֆուտբոլում։
«Երբ դադարեցի աշխատել, կյանքս փոխվեց։ Երեք տարի չգիտեի՝ ինչ անեմ։ Շատ բաներ փորձեցի, մինչև որ մարզչական դասընթացների չգրանցվեցի։ Բոլոր մարզիչներից, որոնց հետ աշխատել եմ, ամենաշատը Լիպիից եմ սովորել. նա շատ կարևոր էր, քանի որ սկզբում դժվարություններ ունեցա Իտալիայում, բայց նա միշտ հավատում էր ինձ։ Սկզբում Անչելոտին իմ մարզիչն էր, հետո ես դարձա նրա օգնականը. նա ընկեր է, նա կարևոր դեր է խաղացել իմ կարիերայում։ Նա լավ մարզիչ էր, քանի որ լսում էր մեզ՝ խաղացողներին։
Ի՞նչ որակներ են պետք լավ մարզչին։ Նա պետք է կրքոտ լինի ֆուտբոլի հանդեպ, խորը կրքոտ։ Լավը միայն նրանք չեն, ովքեր հաղթում են, կան լավ մարզիչներ, որոնք չգիտեն, թե ինչպես հաղթել։ Ինձ համար ամենակարևորը խաղացողներին ինչ-որ բան փոխանցելն է։ Երբ կրքոտ ես, ինչ-որ բան փոխանցում ես խաղացողներին։
Ես անպայման կվերադառնամ մարզչական աշխատանքի։ «Յուվենտու՞ս»։ Չգիտեմ, թե ինչու դա տեղի չունեցավ։ Նա միշտ իմ սրտում է, քանի որ նա ինձ շատ բան տվեց։ Ապագայում իմ նպատակներից մեկը Ֆրանսիայի ազգային հավաքականը մարզելն է»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Ջանլուկա դի Մարցիոն։