Թոմաս Ֆրանկը դժգոհ է «Թոթենհեմի» կազմից

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը ցանկանում է ուժեղացնել իր հարձակումը, ըստ լրագրող Ջեյմս Դեյվիսի։

Աղբյուրների համաձայն՝ «Թոթենհեմի» մարզիչը դժգոհ է իր ներկայիս հարձակողական կազմից և մտադիր է հունվարին նոր խաղացողներ ձեռք բերել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ երկուշաբթի օրը տեղի կունենա ղեկավարության հանդիպում՝ ձմեռային տրանսֆերների քննարկման համար։

Յոթ խաղից հետո «Թոթենհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 14 միավորով։ Նախկինում հաղորդվել էր, որ ղեկավարությունը լրացուցիչ 115 միլիոն եվրո է ներդրել «Տոտենհեմում»։