Տիագո Մոտտան չի շտապում վերադառնալ աշխատանքի։ «Ռեալ Սոսյեդադը» հետաքրքրություն է հայտնել 43-ամյա մարզչի նկատմամբ, սակայն իտալացին չի հետաքրքրված կարիերան շարունակելով, հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
«Յուվենտուսի» նախկին մարզիչը նախկինում մերժել է գերմանական «Բայեր Լևերկուզենի» և ֆրանսիական «Մոնակոյի» առաջարկները։ «Ծեր սինյորան» այս տարվա մարտին հեռացրել է Մոտտային, բայց շարունակում է նրան վճարել տարեկան մոտ 3.5 միլիոն եվրո աշխատավարձ։
«Ռեալ Սոսյեդադը» վատ է մեկնարկել Լա Լիգայի մրցաշրջանում. թիմը ութ խաղից հետո զբաղեցնում է աղյուսակի 19-րդ հորիզոնականը՝ հինգ միավորով։