Իսպանական գրանդը կապ է հաստատել Էրլինգ Հոլանդի ներկայացուցիչների հետ

«Ռեալ Մադրիդը» կապ է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ներկայացուցիչների հետ՝ նրա իսպանական ակումբ տեղափոխվելու հնարավորությունը գնահատելու համար, հայտնում է Caught Offside-ը։

Ըստ աղբյուրի՝ «Լոս Բլանկոսը» կարող է այս ամռանը 250 միլիոն եվրոյով վաճառել հարձակվող Վինիսիուսին Սաուդյան Արաբիայի անանուն ակումբի։ «Ռեալ Մադրիդը» պլանավորում է այս գործարքից ստացված գումարն օգտագործել Հոլանդին ձեռք բերելու համար։

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» 25-ամյա նորվեգացուն վաճառելու ծրագրեր չունի։ Դրան չնայած՝ «Ռեալ Մադրիդը» չի հրաժարվում նրա տրանսֆերի գաղափարից։

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2022 թվականի ամռանից։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։