Սոֆյան Ամրաբատը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Ֆեներբահչեի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է տեղափոխվել «Բետիս», հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուսին։

Աղբյուրի համաձայն՝ «Բետիսը» նախատեսում է «Ֆեներբահչեին» առաջարկել 10 միլիոն եվրո՝ Ամրաբատի մշտական ​​տրանսֆերն ավարտելու համար։

29-ամյա մարոկկացին «Ֆեներբահչեի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման՝ սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։