«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել Ալկանտարան, որը հայտնի է որպես Ռաֆինյա, կիսվել է Լիոնել Մեսսիի մասին իր հիշողություններով։ Նրանք թիմակիցներ են եղել 2011-ից 2020 թվականներին։
«Գիտե՞ք, թե ինչն է ամենատարօրինակը Մեսսիի մեջ։ «Բարսելոնայում» նրա հետ խաղացած բոլոր տարիների ընթացքում ես երբեք չեմ տեսել, որ նա խաղարկի տուգանային հարված», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
MessiStats-ի տվյալներով՝ արգենտինացին իր կարիերայի ընթացքում տուգանային հարվածներից խփել է 69 գոլ։ Այդ գոլերից 50-ը խփվել է «Բարսելոնայում» անցկացրած ժամանակ, իսկ 39-ը՝ Լա Լիգայի խաղերում։