Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսն անդրադարձել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած ժամանակին։
Հիշեցնենք, որ Բենիտեսը մադրիդյան թիմը գլխավորել է 2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի հունվար։
«Իմ թիմը լավ խաղաց՝ չնայած Բենզեմայի վնասվածքի նման դժվարություններին, բայց նրանք ինձ ժամանակ չտվեցին։ Հունվարին մենք ընդամենը հինգ միավորով հետ էինք մնում «Բարսելոնայից», և դեռ կարելի էր կատարելագործվել, հատկապես Բենզեմայի վերադարձից հետո», – Բենիտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
65-ամյա իսպանացու վերջին աշխատանքը «Սելտան» էր (2023-2024):