«Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին պաշտպան Պեպեն խոսել է «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի մասին։
«Ես խաղացել եմ Խաբի Ալոնսոյի հետ և լավ գիտեմ նրան։ Նրա համար «Ռեալ Մադրիդը» մարզելը լուրջ մարտահրավեր է, քանի որ դա շատ բարձր պահանջներ ներկայացնող ակումբ է։ Հուսով եմ՝ նա կհաջողի», – Պեպեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Խաբի Ալոնսոն այս ամառ ստանձնեց «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնը։ 43-ամյա մարզչի ղեկավարությամբ մադրիդյան թիմը Լա Լիգայի ութ խաղում վաստակել է 21 միավոր և ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։