Օլիվյե Ժիրու. «Սա կլինի իմ վերջին ակումբը»

Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ իր կարիերան կավարտի «Լիլում», հայտնում է RMC Sport-ը։

«Այո, սա կլինի իմ վերջին ակումբը։ Այս պահին ամբողջությամբ կենտրոնացած եմ ընթացիկ մրցաշրջանի վրա։ Մանրամասների մասին կխոսեմ ավելի ուշ», — նշել է 39-ամյա հարձակվողը։

Ժիրուն «Լիլին» միացել է այս մրցաշրջանի սկզբում։ Ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մրցաշարերի 8 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը։