«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն վնասվածք է ստացել Ֆրանսիայի հավաքականի կազմում միջազգային հավաքի ժամանակ։ 26-ամյա ֆուտբոլիստը, կարծես, խուսափել է լուրջ վնասվածքից։
Լրագրող Ջեյմս Փիրսի խոսքով՝ «Լիվերպուլը» վստահ է, որ ֆրանսիացին շատ շուտով կվերադառնա խաղադաշտ և կկարողանա խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա խաղում, որը կկայանա «Էնֆիլդում» հոկտեմբերի 19-ին։
Իբրահիմա Կոնատեն Ֆրանսիայի հավաքականի կազմում մնաց պահեստայինների նստարանին 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Ադրբեջանի դեմ խաղում (3-0): Երկուշաբթի օրը Դիդիե Դեշամի թիմը կխաղա Իսլանդիայի դեմ։