«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը չի մասնակցի կատալոնական ակումբի հաջորդ խաղին։ Ֆուտբոլիստը նախկինում հեռացել էր Իսպանիայի հավաքականից աճուկի ցավերի պատճառով։
«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նախկինում հայտարարել էր, որ 18-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը առաջիկա խաղերին կասկածի տակ է։ Mundo Deportivo-ի տվյալներով՝ Յամալի ապաքինումը սպասվածից դանդաղ է ընթանում, և նա բաց կթողնի հոկտեմբերի 18-ին կայանալիք «Ժիրոնայի» դեմ խաղը։
Լա Լիգայում անցկացրած ութ խաղից հետո «Բարսելոնան» ունի 19 միավոր և զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը։