«Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի պաշտպանին

«Միլանը» բանակցություններ է վարում թիմի պաշտպան Ֆիկայո Տոմորիի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։

Corriere dello Sport-ի տվյալներով՝ միլանյան ակումբի ղեկավարությունը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է պայմանագրի երեք տարվա երկարաձգում՝ նույն աշխատավարձով (մրցաշրջանում 3.5 միլիոն եվրո)։

Ըստ աղբյուրի՝ «Միլանը» հետաքրքրված է նաև Ալեքսիս Սալեմայկերսի և Քրիստիան Պուլիշիչի պայմանագրերի երկարաձգմամբ։

Տոմորին այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է Ա Սերիայի վեց և Իտալիայի գավաթի երկու խաղ՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։