Մարտին Սուբիմենդին համեմատել է Անգլիայի և Իսպանիայի առաջնությունները

«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին խոսել է անգլիական և իսպանական լիգաների միջև եղած տարբերությունների մասին։

«Պրեմիեր Լիգայում մտածելակերպն այսպիսին է՝ եղիր տղամարդ, մարտահրավերների դեմ դուրս արի դժվարությամբ։ Խաղն ավելի ուղիղ է։ Իսպանիայում, երբ գնդակը ստանում ես, ավելի շատ մտահոգված ես այն պահելու համար, մինչդեռ Անգլիայում, հենց որ այն նվաճում ես, անմիջապես անցնում ես հարձակման։ Պաշտպանությունից հարձակման արագ անցումները անխուսափելի են, ինչը դժվարացնում է խաղի վերահսկողությունը։

Բայց ինձ ամենաշատը զարմացրեցին ստանդարտ պահերը՝ որքան կարևոր են դրանք։ Ես շատ գոլեր եմ տեսնում այդ պահերից, և դրանք հաճախ որոշում են խաղերի ելքը։ Մենք ունենք ստանդարտ պահերի մարզիչ, և մենք գրեթե ամեն օր աշխատում ենք դրա վրա», – Սուբիմենդիի խոսքերն է մեջբերում Goal-ը։