«Մանչեսթեր Յունայթեդը» տրանֆերային նպատակներ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները պլանավորում են նոր տրանսֆերներ՝ իրենց կազմը հզորացնելու համար:

TBR Football-ի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» ձգտում են ուժեղացնել իրենց դիրքերը երկու դիրքում: «Կարմիր սատանաները» փնտրում են նոր աջ պաշտպան և պաշտպանական կիսապաշտպան:

Ակումբի ղեկավարությունը դեռևս հավատում է պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմին և պատրաստ է օգնել նրան հզորացնել կազմը:

Պրեմիեր լիգայի յոթ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ունի տասը միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականը: Ամորիմի թիմը վեց միավորով հետ է մնում առաջատար «Արսենալից»: