Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է հաջորդ տարի «Յուվենտուսից» տեղափոխվել «Բավարիա»։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ մյունխենյան ակումբը ուշադիր հետևում է խաղացողի իրավիճակին և ուսումնասիրում է 2026 թվականի ամռանը ազատ տրանսֆերի հնարավորությունը։
Դուշան Վլահովիչի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ խաղացողն իրավունք ունի ամռանը ցանկացած ակումբի հետ բանակցել ազատ տրանսֆերի շուրջ՝ իր ներկայիս պայմանագրի ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ։
Ֆուտբոլիստի և «Յուվենտուսի» միջև նոր պայմանագիրը բացառվել է։ Transfermarkt-ի տվյալներով՝ Վլահիվիչը Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է՝ 22.2 միլիոն եվրո աշխատավարձով։