ՖԻՖԱ-ն քննարկում է ազգային առաջնությունների հանդիպումներն արտերկրում անցկացնելու արգելքը, հայտնում է The Guardian-ը։
Հոկտեմբերի 6-ին ՈւԵՖԱ-ն թույլատրել էր երկու հանդիպում անցկացնել արտերկրում՝ Լա Լիգայի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» խաղը՝ Մայամիում (ԱՄՆ), և Սերիա A-ի «Կոմո» – «Միլան» խաղը՝ Պերթում (Ավստրալիա)։
ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ նշվել էր, որ որոշումը կայացվել է «դժկամությամբ» և բացառության կարգով։
Ըստ աղբյուրի՝ այդ քայլը դժգոհություն է առաջացրել ՖԻՖԱ-ի ղեկավարության շրջանում։ Կազմակերպությունը սկսել է վերանայել համապատասխան կանոնները և իրավաբանական խորհրդատվություն է խնդրել՝ պարզելու դրանց արգելման իրավական հնարավորությունները։
Նոր սահմանափակումները, ըստ կանխատեսումների, կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի սկզբին։