«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը հեթ-տրիկ ձևակերպեց Նորվեգիայի՝ Իսրայելի դեմ 5-0 հաշվով հաղթանակի ժամանակ։
25-ամյա ֆուտբոլիստը գոլ խփեց 27-րդ, 63-րդ և 72-րդ րոպեներին։ Սա վեցերորդ անգամն է, որ Հալանդը իր ազգային հավաքականի կազմում մեկ խաղում խփում է երեք կամ ավելի գոլ։
Opta-ի տվյալներով՝ Հալանդը դա արել է ավելի հաճախ, քան բոլոր մյուս նորվեգացի խաղացողները միասին վերցրած 21-րդ դարի սկզբից ի վեր (հինգ անգամ)։
Հալանդը Նորվեգիայի կազմում 46 խաղում խփել է 51 գոլ։ Հարձակվողը իր նորամուտը նշել է 2019 թվականի աշնանը։ Հոկտեմբերի 14-ին Նորվեգիան ընկերական խաղ կանցկացնի Նոր Զելանդիայի դեմ։