Էնցո Մարեսկան խոսել է այն մասին, թե ինչպես է Աշխարհի ակումբային առաջնությունը ազդել թիմի վրա

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան անդրադարձել է թիմի հաղթանակին ԱՄՆ-ում կայացած Աշխարհի ակումբային առաջնությունում:

Լոնդոնցիները մրցաշարի եզրափակչում 3-0 հաշվով հաղթել են ՊՍԺ-ին:

«Մենք խաղացինք յոթ խաղ՝ օգտագործելով յոթ տարբեր դասավորություններ։ Մենք փորձեցինք փոխել իրավիճակը և մի փոքր զարմացնել մեր մրցակիցներին, և վերջում դա ստացվեց։ Մենք շատ վնասվածքներ ունեինք, բայց հաղթանակն արժեր դրան։ Ես ոչինչ չէի փոխի, հատկապես որ հաղթեցինք: Գավաթը ծանր է և գեղեցիկ։

Հաղթանակը այս թիմին, որի միջին տարիքը շատ երիտասարդ է, ինքնավստահություն հաղորդեց։ Այս տարի, իմ կարծիքով, մենք լավ սկսեցինք՝ չնայած վնասվածքներին», – Մարեսկիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: