Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հայտարարել է այն ֆուտբոլիստի անունը, ով կլինի թիմի ավագը 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Իսլանդիայի դեմ խաղում, վնասվածք ստացած Կիլիան Մբապպեի բացակայության դեպքում։
Téléfoot-ին տված հարցազրույցում Դիդե Դեշամը հայտարարել է, որ թիմի դարպասապահ Մայք Մանյանը կլինի թիմի ավագը առաջիկա խաղում։
Հիշեցնենք, որ Իսլանդիա – Ֆրանսիա խաղը կկայանա Ռեյկյավիկում հոկտեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։