«Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան հիշել է «Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ իրեն ուղղված խոսքերը.
«Երբ Մոուրինյոն ասաց, որ «Բարսելոնան» մի ամբողջ կարողություն է ծախսել մի հարձակվողի վրա, որը չի կարողանում գոլ խփել, ինձ շատ դուր եկավ։ Դա ինձ ոգեշնչեց, և ես երկու գոլ խփեցի «Ռեալ Մադրիդի» դեմ 5-0 հաշվով հաղթանակի ժամանակ։ Դա անմոռանալի երեկո էր», – Վիլյայի խոսքերն է մեջբերում «Barca Universal»-ը։
Վիլյան «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2010-ից 2013 թվականներին։ Նրան ձեռք են բերել «Վալենսիայից» 40 միլիոն եվրոյով։ Ակումբում անցկացրած ժամանակահատվածում հարձակվողը մասնակցել է 119 խաղի, խփել 48 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։