Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, հաղորդում է Sport.es-ը։
Ակումբի որոշման պատճառներն են ֆուտբոլիստի առաջադեմ տարիքը, արդյունավետության անկումը, ինչպես նաև թիմի խաղային համակարգին համապատասխան բարձր ինտենսիվությամբ ճնշում գործադրելու դժվարությունը։
Այս փուլում հստակ չէ, թե Լևանդովսկին կավարտի՞ կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, թե՞ կփորձի շարունակել ելույթները մեկ այլ ակումբում։
37-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է բոլոր մրցաշարերի ինը խաղի՝ խփելով չորս գոլ։ Նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։