«Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող է գտել

Sport.es-ը հայտնում է, որ «Բարսելոնան» «Լևանտեի» 21-ամյա հարձակվող Էտտա Էյոնգին դիտարկում է որպես 37-ամյա Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող, որի պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը կարծում է, որ կամերունցի ֆուտբոլիստը կարող է մրցակցել Ֆերան Տորեսի հետ։ Չնայած «Բարսելոնայի» հետաքրքրությանը «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ, Էյոնգան նրանց գերակա խնդիրն է։

Այս մրցաշրջանում «Լևանտեի» հարձակվողը մասնակցել է Լա Լիգայի յոթ հանդիպման՝ խփելով չորս գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։