Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դուբլին

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դուբլին, որտեղ հոկտեմբերի 14-ին Մունդիալ 2026-ի որակավորման փուլի 4-րդ տուրում կհյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին: Մարզումը՝ 21:30-ին։

Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին ու կմեկնարկի 22:45-ին։