Defensa Central-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» շարունակում է հետաքրքրված լինել ՊՍԺ-ի աջ պաշտպան Աշրաֆ Հակիմիով, ով լքել է ակումբը 2020 թվականին։
Ըստ աղբյուրի՝ ակումբը կարող է օգտագործել Հակիմիի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի բարեկամությունը՝ փորձելով ձեռք բերել մարոկկացի ֆուտբոլիստին։
Նշվում է, որ «Ռեալ Մադրիդի» համար դժվար կլինի ձեռք բերել Հակիմիին, քանի որ նախ՝ նա փետրվարին երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2029 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։