Ե՞րբ խաղադաշտ կվերադառնա Դանի Օլմոն

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն մկանային վնասվածքի պատճառով կդադարեցնի մարզումները, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

26-ամյա ֆուտբոլիստը դեռ բուժզննում պետք է անցնի, սակայն նախնական տվյալներով, եթե վնասվածքը հաստատվի որպես մկանային պատռվածք, նա առնվազն երեք շաբաթ դուրս կլինի խաղադաշտից։

Այս հանգամանքը կասկածի տակ է դնում Օլմոյի մասնակցությունը հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք «Էլ Կլասիկո» խաղին, որը նախատեսված է ժամը 19:15-ին։

Վնասվածքը նա ստացել է Վրաստանի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական հանդիպման նախախաղային մարզման ընթացքում։