Calciomercato-ի տվյալներով՝ «Միլանը», «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսն» ամենաշատն է հետաքրքրված 25-ամյա իտալացու ծառայություններով։ Տրանսֆերը կարող է տեղի ունենալ 2026 թվականի հունվարին:
Տոնալին անգլիական թիմում հանդես է գալիս 2023 թվականից։ 2025/26 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում ինը խաղում կատարել է երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը իտալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։