«Ռեալ Մադրիդը» հստակ որոշում է կայացրել Վինիսիուսի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդը» քննարկում է թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին վաճառելու հնարավորությունը։ Երկու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի երկարաձգման շուրջ, որը լրանում է 2027 թվականին։

Ըստ Transfer News Live-ի՝ Cadena SER-ին հղում անելով, «Ռեալ Մադրիդը» քննարկում է հարձակվողին Սաուդյան Արաբիայի ակումբներին վաճառելու հարցը 2026 թվականի ամռանը։ Ակումբի ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլիստից վաստակել առնվազն 250 միլիոն եվրո։

Վինիսիուս Ժունիորը այս մրցաշրջանում տասը խաղում խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։