«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
25-ամյա նորվեգացին հինգ գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և «Բըրնլիի» դեմ խաղերում։
Հարձակվողը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը խաղ, խփել է 12 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։