Պեպ Գվարդիոլան՝ Հանս-Դիտեր Ֆլիկի «Բարսելոնայի» մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվելէ իր կարծիքով Հանսի-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնայի» խաղի մասին:

Իսպանացի մարզիչը, որը գլխավորել է «Բլաուգրանան» 2008-ից 2012 թվականներին, հիացմունք հայտնեց գերմանացի մարզչի նկատմամբ:

«Նրանց դիտելը իսկական հաճույք է: Նրանք ասում են, որ խոսքը պաշտպանության մասին չէ, ուստի ոչինչ չեն փոխում և շարունակում են առաջ շարժվել ամբողջ ուժով: «Մենք մեկ գոլ ավելի կխփենք, քան մրցակիցը», ինչպես մի անգամ ասել է Յոհան Կրոյֆը: Հանսին դա նոր մակարդակի է բարձրացրել», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել The Touchline-ը:

Կատալոնական հսկան այժմ երկրորդն է Լա Լիգայում՝ երկու միավորով զիջելով «Ռեալ Մադրիդին»: