Ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն հայտնել է, թե որ ակումբում է նախատեսում ավարտել կարիերան։
Այս ամռանը 39-ամյա հարձակվողը միացավ «Լիլին»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։
«Այժմ ես կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա՝ համոզվելով, որ ամեն ինչ լավ կընթանա, և մենք կգնահատենք իրավիճակը մրցաշրջանի ավարտից հետո։ Կարո՞ղ է «Լիլը» լինել իմ վերջին ակումբը։ Անկասկած», – ասել է Ժիրուն RMC-ի After Foot հաղորդման ժամանակ։
Նախկինում ֆրանսիացին խաղացել է «Լոս Անջելեսում», «Միլանում», «Չելսիում», «Արսենալում», «Մոնպելյեում», «Գրենոբլում» և «Տուրում»։